Անգլիայի պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներին եւ ակումբների կարեւորագույն պաշտոնյաներին շաբաթը երկու անգամ կորոնավիրուսի ստուգման կենթարկեն այն պահից սկսած, երբ նրանք կվերադառնան մարզումների:
Այս որոշումը կայացվել է շաբաթ օրը 20 թիմերի բժշկական անձնակազմերի տեսակոնֆերանսի ընթացքում: Նախատեսվում է մայիսի 1-ին կազմակերպել ԱՊԼ ղեկավարների վիրտուալ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն առաջարկվող տարբերակները եւ հավանության արժանանալու դեպքում՝ դրանք կամրագրվեն պաշտոնապես:
Թեստի մեկ կոմպլեկտը արժե մոտավորապես 172 եվրո եւ յուրաքանչյուր թիմ շաբաթական օգտագործելու է 50 այդպիսի թեստ: Ստուգումների անցկացման դեպքում ընդհանուր գումարը կկազմի 4,6 մլն. եվրո:
Daily Mail-ի տեղեկություններով Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի որոշ ներկայացուցիչներ զայրացած են այդ միջոցառումների առիթով: Նրանք վստահ են, որ համավարակի պայմաններում թեսթերը կարող են անհրաժեշտ լինել սովորական հիվանդանոցներում:
Կարդացեք նաև
Լիգան պլանավորում է մրցաշրջանն ավարտել մինչեւ հուլիսի վերջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ