Լրահոս
Օրվա լրահոսը

Դալմայի այգիների 70%-ն արդեն ավերվել է, բայց մնացածը դեռ հնարավոր է փրկել. բաց նամակ ՀՀ նախագահին

Ապրիլ 28,2020 15:05

Մեծարգո նախագահ,
ուշագրավ է Ձեր անդրադարձն այն հանգամանքին, որ ի հայտ եկավ հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ ցույց տալով, թե ինչքան կարևոր է Երևանում մաքուր օդ ու պարզ երկինք ունենալը, ավելին, տեսնելով ակնհայտ տարբերությունը, առավել գիտակցեցինք մարդու առողջության համար այդ կարևոր նախապայմանի ապահովմանը խոչընդոտող իրավիճակի պատճառները:

Մենք, ներքոստորագրյալներս, կիսելով մաքուր օդ ունենալու և Երևանի «թոքերը» վերականգնելու Ձեր ազնիվ մղումը, և ողջունելով մեր պատմական հայրենիքի հիշատակը խորհրդանշական այգու միջոցով պահպանելու Ձեր ցանկությունը, ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ տարածքի վրա, որը Եղեռնի զոհերի հուշահամալիրի տարածքի հարևանությամբ է և ամփոփում է մեր պատմական հայրենիքի շրջանները հիշատակելու Ձեր առաջարկի տրամաբանությունը: Այն առավել խորը խորհուրդ է պարունակում, քանզի ամփոփում է հայոց գոյության պատմության՝ ավելի քան 6000 տարի առաջ ու շարունակ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ և գինեգործությամբ զբաղվելու, արարելու վկայություններ:

Խոսքը Դալմայի այգիների մասին է, որի շուրջ 70% արդեն ավերվել է, բայց մնացածը դեռ հնարավոր է փրկել: Այստեղ քայլել ու արարել են հայոց թագավորները, բարեխղճորեն տնկվել են մրգատու և, հատկապես, խաղողի այգիներ, որոնց բազմահազարամյա լանդշաֆտի վկայությունները դեռևս գոյություն ունեն (նման հնագույն խաղողագործական լանդշաֆտ առկա է միայն Հռոմում), այստեղ հայտնաբերվել են սեղանի և գինու խաղողի ավանդական տեսակների կենսաձևեր ու կլոններ, որոնց պահպանության գոյությունը ևս վտանգի տակ է: Վտանգի տակ է նաև պատմական Դալմայի ջրանցքի գոյությունը: Այգիների վրա հիմնված գինեգործության փաստերը պահպանվում են Կարմիր Բլուրում, որի տարածքը, առավել ևս այգիների հատվածը դեռևս լիովին ուսումնասիրված չէ:

Դեռ 2003 թվականին, կառավարության մարտի 27-ի «Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփոխության մասին» հ. 1941–Ա որոշմամբ Դալմայի այգիների 256 հա տարածք նախատեսվել է դարձնել անտառ, սակայն առ այսօր այս որոշումն այդ մասով իրականություն չի դարձել: Ավելին, տարածքը մասնատվել է. 27 հա տարածք արդեն իսկ վարձակալությամբ տրվել է մասնավորի՝ ժամանցի վայր ստեղծելու նպատակով, որի համար հողին են հավասարեցվել ինչպես հնագույն արժեք ունեցող լանդշաֆտը, գինու պատմական հնձաններ, այնպես էլ տարածքը բարեխղճորեն կանաչապատած այգեգործների տնկած ծառերը:

Ինչպես գիտեք 2019թ. նոյեմբերին մասնավոր ընկերության կողմից տարածքում շինարարության ժամանակ քանդվեց միջնադարյան գինու հնձան, որից հետո ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ ստեղծվեց արշավախումբ և տարածքում հայտնաբերվեցին ինչպես մի քանի հազարամյա պատմություն ունեցող հնագիտական արժեք ներկայացնող կոթողներ, դամբարանադաշտ, այնպես էլ միջնադարյան հուշարձաններ, որից հետո նախարարությունը դրանց տվեց հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Տարածքը կանաչապատ է եղել հազարամյակներ շարունակ, դեռևս պահպանվել են կանաչ պատառիկներ, բայց օր օրի կառուցապատման նոր նախագծեր են ի հայտ գալիս ու կյանքի կոչվում՝ կանաչ տարածքի ու հայոց պատմության վկայությունների ոչնչացման ու վերացման հաշվին:

Առաջարկում ենք համազգային այգի, հայկական այգի ունենալու Ձեր գաղափարն ի կատար ածել հենց այս տարածքում, ապահովել, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների ու բարձրահարկերի շարք: Դալմայի այգիներում իրականացնելով Ձեր գաղափարը շատ կարևոր ներդրում կլինի բոլոր առումներով՝ և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես մայրաքաղաքում ոչնչացման եզրին գտնվող մի մեծ կանաչ տարածքի վերածննդի համար։

Այդ գաղափարի իրագործման պարագայում հայտնում ենք մեր մեծ պատրաստակամությունն ու կամավորական աշխատանքի ներդրումը:

Եվ քանի որ «հետոն սկսվում է այսօր», վստահեցնում ենք, որ այսօր Դալմայի այգիների մնացած հատվածների փրկությունը Ձեր ձեռքում է:

Ռուզաննա Ղազարյան՝ «ԴալմաՍոնա» բնապահպանական հիմնադրամ
Մարի Չաքրյան՝ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Մերի Խաչատրյան՝ «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
Լիաննա Ասոյան՝ «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
Ամալյա Համբարձումյան՝ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
Արևիկ Հովսեփյան՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
Նարինե Կիրակոսյան, Թագուհի Ասլանյան` «էկոՄեդիա» լրագրողական ցանց (շուրջ 60 լրագրող)
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մովսես Արիստակեսյան՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Մարիամ Չախոյան՝ «Թուխմանուկ» ՀԿ
Գրետա Գաբրիելյան «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
Սոֆյա Ղալամքարյան՝ Վանաձոր և քույր քաղաքներ ՀԿ
Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ
Կարեն Չիլինգարյան՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
Հասմիկ Ասլանյան՝ «Շողեր միություն» սոցիալկրթական ՀԿ
Հրանուշ Եսայան՝ «Էկո տոպրակներ և էկո թելեր» ԱՁ
Սոցիալէկոլոգիական ասոցիացիա Հանրային կառույց
Արմենակ Դովլաթյան՝ «Կանաչ ուղի» ՀԿ
Հրայր Խաչատրյան՝ Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության ՀԿ
Շուշանիկ Սահակյան՝ «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայք
Մանյա Մեկլիքջանյան՝ «Լոռե Էկոակումբ» ՀԿ
Հրանտ Սարգսյան՝ «Տապան» էկոակումբ ՀԿ
Սուսաննա Մարտիրոսյան՝ Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն կրթական ՀԿ

Ֆենիքս Սարդարյան՝ «Խատուտիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր
Սուսաննա Բաղդասարյան՝  ՀՀ քաղաքացի, կենսաբանական գիտությունների թեկնածու
Գայանե Աթոյան՝ ՀՀ քաղաքացի
Լիլիթ Գալստյան՝ ՀՀ քաղաքացի
Կարինե Մկրտչյան՝ ՀՀ քաղաքացի
Դշխուհի Սահակյան՝ ՀՀ քաղաքացի
Մանուշակ Թևանյան՝ ՀՀ քաղաքացի
Մելադա Հարությունյան՝ ՀՀ քաղաքացի
Դիանա Եղիազարյան՝ ՀՀ քաղաքացի
Գալուստ Նանյան՝ էկոլրագրող (Բոստոն)
Նվարդ Մանասյան (Վահանե)՝ ՀՀ քաղաքացի
Արևիկ Ավանեսյան՝ ՀՀ քաղաքացի
Մանե Մադոյան՝ ՀՀ քաղաքացի
Անահիտ Սոխակյան՝ ՀՀ քաղաքացի (փաստաբան)
Անահիտ Խաչատրյան՝ ՀՀ քաղաքացի
Շաքե ԱմիրյանՊետրոսյան՝ ՀՀ քաղաքացի
Գագիկ Շոլինյան՝ ՀՀ քաղաքացի
Արփինե Բաբայան՝ ՀՀ քաղաքացի
Սուսաննա Բաբաջանյան՝ ՀՀ քաղաքացի
Ալինա Ավետիսյան՝ ՀՀ քաղաքացի
Էսթեր Հակոբյան՝ ՀՀ քաղաքացի
Լուսինե Մխիթարյան՝ ՀՀ քաղաքացի
Սալոմե Խարազյան՝ ՀՀ քաղաքացի
Վարուժան Չաքրյան՝ ՀՀ քաղաքացի
Սարգիս Միրզոյան՝ ՀՀ քաղաքացի, ՀՀ Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, կենդանաբանբնապահպան
Վահրամ Սողոմոնյան՝ ՀՀ քաղաքացի
Սիրանուշ Ղուլյան՝ ՀՀ քաղաքացի
Միշա Թադևոսյան՝ ՀՀ քաղաքացի
Լուսինե Խառատյան՝ ՀՀ քաղաքացի
Հայկանուշ Ավետիսյան՝ ՀՀ քաղաքացի
Սամվել Իսրաելյան՝ ՀՀ քաղաքացի
Հասմիկ Նալբանդյան՝ ՀՀ քաղաքացի
Վահե Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի
Նունե Նազարյան՝ ՀՀ քաղաքացի
Շահեն Արաբաչյան՝ ՀՀ քաղաքացի
Հովհաննես կարապետյան (Չարդախվլեցի)՝ ՀՀ քաղաքացի
Արշակ Խաչատրյան՝ ՀՀ քաղաքացի
Սիրինե Կոսյան՝ ՀՀ քաղաքացի
Անահիտ Խաչատրյան՝ ՀՀ քաղաքացի
Գոհար Մելիքյան՝ ՀՀ քաղաքացի
Հասմիկ Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի
Լալա Մանուկյան՝ ՀՀ քաղաքացի
Արփինե Պողոսյան՝ ՀՀ քաղաքացի
Հեղինե հախվերդյան՝ ՀՀ քաղաքացի
Ասյա Պողոսյան՝ ՀՀ քաղաքացի
Արմինե Գեղամյան՝ ՀՀ քաղաքացի
Սաթենիկ Բակունց՝ ՀՀ քաղաքացի
Հասմիկ Բադալյան՝ ՀՀ քաղաքացի
Գևորգ Գիլանց՝ ՀՀ քաղաքացի
Սվետլանա Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի
Հասմիկ Նալբանդյան՝ ՀՀ քաղաքացի
Անահիտ Սոխակյան՝ ՀՀ քաղաքացի
Փիրուզա Փիլիպոսյան՝ ՀՀ քաղաքացի
Մարինե Շիշյան՝ ՀՀ քաղաքացի
Ավետ Ասլանյան՝ ՀՀ քաղաքացի
Սուսաննա Պողոսյան՝ ՀՀ քաղաքացի
Լիլիթ Գիշյան՝ ՀՀ քաղաքացի
Արման վարդանյան՝ ՀՀ քաղաքացի
Աշոտ Պետրոսյան՝ ՀՀ քաղաքացի
Ժաննա Շահնազարյան՝ ՀՀ քաղաքացի
Լյուդա (Yan)` ՀՀ քաղաքացի
Տիգրան Եսայան` ՀՀ քաղաքացի
Մարգարիտա Ղազախեցյան՝ ՀՀ քաղաքացի
Լիպարիտ Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի
Արգիշտի Դարբինյան՝ ՀՀ քաղաքացի
Մարիա Բաղդասարովա՝ ՀՀ քաղաքացի
Լիանա գալստյան՝ ՀՀ քաղաքացի
Էմմա Գոքոյան (Emma Gokoyan)` ՀՀ քաղաքացի
Լիաննա Խաչատրյան՝ ՀՀ քաղաքացի
Պերճ Բոջուկյան՝ ՀՀ քաղաքացի
Սիլվանա Չոբանյան՝ ՀՀ քաղաքացի
Օրսելա Մոշկանբարիանի (Թեհրան)՝ ՀՀ քաղաքացի
Շահեն Շահինյան՝ ՀՀ քաղաքացի
Մարտինա Պարխուդարյան՝ ՀՀ քաղաքացի
Տիգրան Ոփյան՝ ՀՀ քաղաքացի
Լիլիթ Թովմասյան՝ ՀՀ քաղաքացի
Նունե Աղաթելյան՝ ՀՀ քաղաքացի
Լիա Ջանոյան՝ ՀՀ քաղաքացի
Էլմիրա Բալասանյան՝ ՀՀ քաղաքացի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930