Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա եւս մեկ անգամ վկայում է էներգետիկ, ստրատեգիական կառույցների ազգայնացման անհրաժեշտության մասին». ՏՈԵՄ վարչություն

Ապրիլ 28,2020 15:00

Արտակարգ դրության պայմաններում ապրիլ ամսվա երկրորդ կեսին Արմավիրի մարզի բնակիչները նախազգուշացում են ստացել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից այն մասին, որ եթե չվճարեն ապրիլի մեկի դրությամբ կուտակված պարտքը, ապա ոչ միայն կդադարեցվի գազի սպասարկումը այլև կհարուցվեն դատական գործեր վճարները բռնագանձման ճանապարհով ստանալու համար և սա այն դեպքում, որ այս օրերին մեր բազմաթիվ հայրենակիցներ արտակարգ դրության պայմաններում գտնվում են հարկադիր աշխատանքային պարապուրդում, իսկ շատերին անգամ աշխատանքից են հեռացրել, իսկ պետության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը բավական չէ, որ ոչ բոլորին է հասանելի, դրան գումարած այդ աջակցությունը կազմում է այնքան չնչին գումար, որ մարդիկ հազիվ կարողանում են լուծել պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների հարցը։

Սա վկայում է այն մասին, որ նմանատիպ կազմակերպությունները ոչ միայն ի վիճակի չեն գիտակցել մարդկանց ծանր սոցիալական վիճակը, այլև այնքան դրամասեր ու ագահ են, որ նրանց իրենց ապիկար քայլից ետ չի պահում նույնիսկ պետության և նրա բնակչության ներկայիս դրությունը։

Սա եւս մեկ անգամ վկայում է նմանատիպ էներգետիկ, ստրատեգիական կառույցների ազգայնացման անհրաժեշտության մասին, դաշտից մենաշնորհային կարգավիճակ ունեցող կազմակերպությունների մենաշնորհների վերացման մասին, որը պետք է ձեռնարկի հայ ժողովուրդը հանուն սեփական բարօրության։

ՏՈԵՄ-ը պահանջում է «Գազպրոմ-Արմենիա» կազմակերպությունից կատարել սթափ դատողություններ։

Միաժամանակ կոչ ենք անում իշխանություններին հետեւողական լինել, քանզի այս ամենը կատարվում է իշխանությունների բացթողումների, կարծես իշխանությունը մոռացել է պետության սոցիալական դերի մասին և սոցիալական աջակցության ծրագրերը ժողովրդական լայն զանգվածների համար չեն հանդիսանում վերքերի սպեղանի և թողնում են ձևականության տպավորություն։

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին և պատրաստ է առաջ մղել նրա իրավունքները ցանկացած կազմակերպության եւ ատյանի առաջ։

Չընկրկեք սիրելի հայրենակիցներ։

ՍԴՀԿ Հայաստանի ՏՈԵՄ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930