Ապրիլի 27-ին Ամերիկայի հայկական համագումարն ողջունեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Սենատոր Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) կողմից նախաձեռնված նամակը՝ ի սատարումն Միացյալ Նահանգների աջակցությանը Արցախին:
Սենատի Հատկացումների հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրեցին նաև 30 Սենատորներ, նրանց թվում են. Սենատորներ՝ Թեմի Բոլդուին (Դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բենեթ (Դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալ (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Քորի Բուքեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Շերոդ Բրաուն (Դեմոկրատ, Օհայո), Մարիա Քենթուել (Դեմոկրատ, Վաշինգտոն), Բեն Քարդին (Դեմոկրատ, Մերիլենդ) Բոբ Քեյսի (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Քրիս Կունս (Դեմոկրատ, Դելովեր), Քեթրին Կորտես Մաստո (Դեմոկրատ, Նեվադա), Թամի Դաքուորթ (Դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնստայն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Կրիստեն Ջիլիբրենդ (Դեմոկրատ, Նյու Յորք), Քամալա Հարիս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Մարգարետ Հասան (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Մեյզի Հիրոնո (Դեմոկրատ, Հավայի), Էդ Մարկի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մարկլի (Դեմոկրատ, Օրեգոն), Քրիս Մըրֆի (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Գարի Փիթերզ (Դեմոկրատ, Միչիգան), Ջեք Ռիդ (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջեկի Ռոզեն (Դեմոկրատ, Նեվադա), Բերնի Սանդերս (Անկուսակցական, Վերմոնտ), Ջին Շահին (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Կիրսթեն Սինեմա (Դեմոկրատ, Արիզոնա), Դեբի Սթաբենոու (Դեմոկրատ, Միչիգան), Քրիս վան Հոլեն (Դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորեն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուս (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Ռոն Ուայդեն (Դեմոկրատ, Օրեգոն):
«Մենք ողջունում ենք Սենատոր Մենենդեզին՝ այս կարևոր նախաձեռնությունն առաջնորդելու համար և շատ բարձր ենք գնահատում հաստատուն աջակցությունն այն 30 Սենատորների կողմից, ովքեր նույնպես միացան այս ջանքերին»,– հայտարարեց Հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Այս ֆինանսավորումը կօգնի շարունակել բազմամյա ծրագիրը, որն արդեն ապացուցվել է, որ հաջողակ է` Արցախում ականների մեծ մասի անվտանգ հեռացման գործում, ինչպես նաև կբարելավի հանրային անվտանգությունը խաղաղ բնակչության համար, ովքեր ամեն օր հաշմանդամ դառնալու կամ սպանվելու վտանգի տակ են»,– հավելեց Խալոյանը:
Նամակում, մասնավորապես, կոչ է արվում 2021թ. ֆինանսական տարում, Սենատում՝ Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագծով, հատկացնել «ոչ պակաս, քան 1,5 միլիոն դոլար» «ֆինանսավորելու Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականների ռիսկերի մասին կրթության ծրագրեր»:
Կարդացեք նաև
HALO TRUST-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Ռոբ Սայֆրետը, Հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը, HALO TRUST-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի պատասխանատու Ալինա Ասլանյանը և HALO TRUST-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի զարգացման ղեկավար Ամասիա Զարգարյանը Լեռնային Ղարաբաղում
Բացի այդ, նամակում կոչ է արվում «լուրջ ֆինանսավորում տրամադրել Լեռնային Ղարաբաղում գործող տարածաշրջանային վերականգնողական ծառայությունների համար՝ ականային պատահարի հետևանքով վնասվածքից տուժածների և ֆիզիկական ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար», ինչպես նաև «իրականացնել անկախ գնահատում` Լեռնային Ղարաբաղում ականների հետևանքով մնացող աղտոտվածության ու չպայթած հրետանային զինամթերքի, ինչպեպ նաև այն վտանգի վերաբերյալ, որն աղտոտոտվածությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակիչների համար»:
«Մենք շատ ոգևորված ենք՝ տեսնելու այս ճնշող մեծամասնությամբ աջակցության դրսևորումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման մեր ծրագրի նկատմամբ և երախտապարտ ենք Սենատոր Մենենդեզին և այն բազմաթիվ Սենատորներին, ովքեր հետևողականորեն պայքարում են՝ ապահովելու, որպեսզի HALO-ի կյանքեր փրկող աշխատանքը կարողանա շարունակվել: Հաշվի առնելով վերջերս մեր գործադրած ջանքերը՝ աջակցելու Ղարաբաղի տեղացի բնակչությանը COVID-19- ի դեմ պայքարում, ի հավելումն ականազերծման սպառնալիքների լուծմանն ուղղված մեր աշխատանքին, HALO-ի ներկայությունը տարածաշրջանում երբևէ ավելի կարևոր չի եղել»,– ասաց USA HALO-ի գործադիր տնօրեն Քրիս Ուաթլին:
Գլխավոր Լուսանկարում HALO TRUST-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Ռոբ Սայֆրետը, Հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը, HALO TRUST-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի պատասխանատու Ալինա Ասլանյանը և HALO TRUST-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի զարգացման ղեկավար Ամասիա Զարգարյանը Լեռնային Ղարաբաղում:
Ամերիկայի հայկական համագումար