Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ 30 սենատորներ միացել են Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը վերսկսելու կոչին

Ապրիլ 28,2020 13:31

ԱՄՆ շուրջ 30 սենատորներ միացել են Ներկայացուցիչների պալատի 75 անդամներին՝ կոչ անելով 2021թ. վերսկսել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից շրջանառության մեջ դրված նամակում կոչ է արվում առնվազն  1,5 միլիոն դոլար հատկացնել Արցախում ԱՄՆ մարդասիրական աջակցության ծրագրին:

ANCA-ի ղեկավար Արամ Համբարյանը կարծում է, որ Սենատի նամակը վկայում է, որ Կոնգրեսը մտադիր է շարունակել մարդասիրական ծրագրի ֆինանսավորումն Արցախում՝  չնայած այն հանգամանքին, որ  վարչակազմը փորձում է «սպանել» այս ծրագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930