«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ ի՞նչ եղավ 100 ավտոբուսի մրցույթը. «Մրցույթը կարծես թե պետք է տեղի ունենար փետրվարին, բայց մայիս ամիսն է՝ դեռ չկա»: Ըստ նրա, արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վիճակն էապես վատացել է եւ մարդիկ, որոնք 80, 100, 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում՝ ոտքով կամ տաքսիով են գնում աշխատանքի:
«Ի՞նչ գործողություններ են իրականացվում քաղաքային տրանսպորտի ցանցի բարելավման ուղղությամբ, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, ի՞նչ եղավ 100 ավտոբուսների մրցույթը»,-հարցրեց Թեհմինա Վարդանյանը:
Հայկ Մարությանն ի պատասխան ասաց՝ շուտով, հնարավոր է նույնիսկ այսօր, այդ մրցույթի վերաբերյալ լուր ունենանք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ