Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ 500 000 ընտանիքի եւ ինչո՞ւ հենց 100 000 դրամ». Մարուքյանից բացահայտում են սպասում

Ապրիլ 28,2020 13:06

«Էդմոն Մարուքյանը երեկ ասաց, որ 500 000 ընտանիքի կառավարությունը պետք է 100 000 դրամ վճարի, որպեսզի ծանր վիճակից դուրս գան: Կմեկնաբանե՞ք սա տնտեսագիտական տեսանկյունից, որպեսզի հասկանանք, թե ինչ ցանկություն է հնչում»,-ԱԺ նիստում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը:

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ 2020թ.-ի բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխությունների օրինագիծը, որը բխում է կորոնավիրուսի հետեւանքներից եւ ենթադրում է արտաքին պարտքի ներգրավում՝ սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար:

Ջանջուղազյանը նախ նկատեց. «Քաղաքական հայտարարությունների մեկնաբանությունն, իհարկե, ամենաշնորհակալ գործը չէ, բայց կարծում եմ՝ առնվազն խոցելի է այդ մոտեցումը մեր պատկերացումների տեսանկյունից: Որքանո՞վ է հասցեական տեղորոշված այդ շահառուների շրջանակը, ինչո՞ւ 500 000 ընտանիքի եւ ինչու հենց հարյուր հազար դրամ: Ինչի՞ց է դա պարզ դարձել: Հետեւաբար, քանի դեռ հաշվարկի ու շահառուների ընտրության մեթոդաբանությունը չկա, սպասենք բացահայտման: Մենք պատրաստ ենք բոլոր առաջարկները քննարկել այս կամ այն հասցեական աջակցության համար: Հեշտ է նման ճանապարհ ընտրել, բայց հեշտը միշտ չէ, որ արդյունավետ է, այն խնդիրներ է առաջացնում, օրինակ՝ տվյալների ճշտման դեպքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930