«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 27-ին «ՀԿԵ» կողմից օգտագործվող Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում:
Մի քանի ժամ անց միջադեպի հետևանքները վերացվել են, վագոնները տեղափոխվել են ըստ նշանակության:
Տեխնիկան կամ մարդիկ չեն տուժել:
Այդ գիծը օգտագործվում է հազվադեպ՝ ամիսը մեկ անգամ, այն ակտիվ շահագործման գիծ չէ:
Կարդացեք նաև
Գծանկման պատճառները արդեն հայտնի են, մասնագետները կատարում են դեպքի վերլուծություն ապագայում նման միջադեպերը բացառելու նպատակով:
Հայտնեմ, որ ընկերության 2020 թվականի ենթակառուցվացքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում»: