Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտին մոտենալուց. ԱՀԿ ղեկավար

Ապրիլ 28,2020 12:44

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Եվրոպայի մի շարք երկրներում ինքնամեկուսացման միջոցառումների թուլացման ֆոնին նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից: «Համավարակը հեռու է ավարտին մոտենալուց: ԱՀԿ-ն շարունակում է մտահոգվել Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում ու մի շարք ասիական երկրներում կորոնավիրուսի տարածման տեմպերի աճով»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ թեպետ Եվրոպայում սկսել են թուլացնել կարանտինի միջոցառումները կորոնավիրուսի նոր դեպքերի մասշտաբի նվազման պատճառով, անհրաժեշտ է հայտնաբերել կորոնավիրուսի բոլոր դեպքերը և բուժել:

Նա նաև հիշեցրել է, որ ԱՀԿ-ն շարունակում է օգնել մի շարք երկրների, մասնավորապես, անցած շաբաթ կազմակերպությունը բժշկական պարագաներ է ուղարկել Աֆրիկայի ավելի քան 40 երկրներ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930