SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին՝ վարչական իրավախախտում կատարելու համար։ Այս մասին «Ա1+»-ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3. հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը։ «Կազմվել է համապատասխան արձանագրություն ու ազատ է արձակվել»,- հավելեց պարոն Գաբրիելյանը։
Նշենք, որ Հայկ Բարսեղյանը գիշերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր նախորդ օրը Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացրած Միքայել Մարգարյանին և նրա երկու երեխաներին բերման ենթարկելուն։ Հայկ Բարսեղյանն այսօր ժամը 12-ին պատրաստվում էր ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: