Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ Տարածքային կառավարման նախարարի որոշումն ուժի մեջ չմտած, քաղաքապետը 1 օր առաջ մրցույթ հայտարարեց». Քաղաքապետարանի կայքում տվյալներ են փոխվել․ «Ժողովուրդ»

Ապրիլ 28,2020 10:50

Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Վեց թեկնածուներից մրցույթը հաղթել են երկու մասնակիցներ՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը։

Նախ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի խնդրի մասին բարձրաձայնեց։ «Դիմումներ եղան, որ նախորդ մրցույթների մասնակիցները չեն կարողացել այս մրցույթին մասնակցել, քանի որ իրազեկման խնդիր է եղել», – նկատեց Անի Խաչատրյանը։

Նա նաև բարձրաձայնեց մի խախտման մասին, որն արդեն վերաբերում է մրցութային հանձնաժողովին։ «Ես մեկ օր առաջ դիմել եմ հանձնաժողովի քարտուղար Վահե Խաչատրյանին, սակայն նա ասեց, թե հանձնաժողովը դեռ ձևավորված չէ, այնինչ մրցույթից 24 ժամ առաջ պետք է ձևավորված լինի։ Նա նաև չասեց ժամի մասին և այլ տվյալներ եւ ես դիմեցի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նոր տեղեկացա։ Ավելին, մենք ցանկանում էինք լինել հանձնաժողովի կազմում, բայց Վահե Խաչատրյանն ասաց, թե դա կարող է միայն հանձնաժողովը որոշել, այնինչ առավոտյան եկանք և տեսանք, որ «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ ընդգրկված է հանձնաժողովում։ Եթե երկու անդամ պետք է լիներ, կարող էր մեկը ԲՀԿ կամ մեր խմբակցությունից լիներ», – նկատեց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Արմեն Բեգոյանի հետ, ով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրած եղել ՀՈԱԿ-ի պաշտոնից և իր ասելով Երևանի քաղաքապետ կնոջ՝ Էվայի պնդմամբ։ «Մրցույթն անցկացվել է օրենքի բոլոր խախտումներով։ Մրցույթը հայտարարելուց օրենքի պահանջները պահպանված չէին։ Դեռ Տարածքային կառավարման նախարարի որոշումն ուժի մեջ չմտած, քաղաքապետը մեկ օր առաջ արդեն հայտարարեց մրցույթ։ Հետո մրցույթ հայտարարելուց առաջ պետք է լինի քաղաքապետի որոշումը և հրապարակվի այն։ Սակայն առանց քաղաքապետի որոշումը հրապարակվելու, հրապարակվեց մրցույթի որոշումը։ Քաղաքապետի որոշումը եղավ ամսի 20-ին, որ պետք է լիներ 13-ին։ Այսօր պաշտոնական կայքում արագ փոխեցին, սակայն ապացույցները կան և այդ պահին խարդախություն արեցին, որպեսզի շտկեն։ Իսկ նախարարի որոշումը պետք է ուժի մեջ մտներ ամսի 11-ից, սակայն ամսի 10-ին քաղաքապետն արդեն հայտարարել էր մրցույթ՝ առանց այդ որոշման ուժի մեջ մտնելու»- հայտարարեց նա»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930