Թեև Օձունի սուրբ Աստվածածին եկեղեցին վերջերս է հիմնանորոգվել ու ամրակայվել, բայց արտաքին եռակողմ սրահները, որոնք ամենաշատ պահպանվածությունն ունեն նմանատիպ կառույցներից, դեռևս ամբողջական տեսքով չեն ներկայանում այցելուներին։ Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասում է, որ դրանց ամբողջացումը կմեծացնի եկեղեցու հենման մակերեսն ու առավել սեյսմակայուն կդարձնի եկեղեցին։ «Այդ թվում կլուծի ծածկասալերից որմնակամարներին թափվող ու որմնակամարներն ու պատերը քայքայող անձրևաջրերի հիմնախնդիրը։ Հուսով ենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները կառուցողական մոտեցում կցուցաբերեն, անհրաժեշտ գումարը կհայթայթվի, ու Օձունի վսեմաշուք տաճարն ամբողջական տեսքով կներկայանա տեղացի և օտարազգի այցելուներին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է տեր Վրթանեսը:
Սուրբ Աստվածածնից կես կիլոմետր արևելք է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր Ծաղկավանքը:
Ծաղկավանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ Արդվու Կարմիր ժամն է՝ միջնադարյան Հայաստանի եկեղեցական ճարտարապետության գոհարներից: 5-9-րդ դարերին թվագրվող միանավ բազիլիկ եկեղեցին նույնպես կարոտ է վերանորոգման ու ամրակայման: Եկեղեցու պատերը յուրաքանչյուր պահի կարող են փլուզվել, վիճակն օրհասական է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: