Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար». Հակոբ Կարապետյան. ՀԺ

Ապրիլ 28,2020 08:00

Ապրիլի 26-ին «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) հրապարակել էր մի հոդված, որտեղ նշված է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը թաղապետարանի տարբեր հաստիքներում է նշանակել կոռուպցիայի համար նախկինում դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ՀՀԿ-ական մի շարք կադրերի:

Թադեւոսյանի տեղակալը՝ Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար:

Թաղապետարանում վերջին նշանակումներից է նաեւ Արամայիս Ավետիսյանը, որը, ըստ fip.am-ի, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից է եղել, որոնք ծեծ ու ջարդի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը քաղաքապետարանում որպես բաժնի պետ է աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կայքի հրապարակած տեղեկություններին, նկատեց, որ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Թելման Թադեւոսյանը մինչեւ այդ նշանակումը ղեկավարել է Նուբարաշեն վարչական շրջանը, եւ այդ պաշտոնում իր ցուցադրած արդյունքները հիմք են հանդիսացել, որպեսզի քաղաքապետը նրան առաջարկի ավելի ընդարձակ ու բազմամարդ վարչական շրջանի ղեկավարումը:

«Պարոն Թադեւոսյանը պատվով կատարել է իր պարտականությունները Նուբարաշենում եւ շարունակում է կատարել Աջափնյակում: Ինչ վերաբերում է Թադեւոսյանի վարած կադրային քաղաքականությանը, կամ ներկայումս նրա հետ Աջափնյակում աշխատող այս կամ այն պաշտոնյային, կարծում եմ՝ ավելի տեղին է լսել հենց նրա մեկնաբանությունը: Համենայն դեպս ներկայումս կամ նախկինում այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար»,- ասաց Կարապետյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930