Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ լավատեսական սցենարի դեպքում

Ապրիլ 28,2020 10:00

Այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ: Լավատեսական կանխատեսումներով` աշխարհում վարակվածների թիվը կսկսի նվազել մայիսի երկրորդ կեսից սկսած, իսկ դեկտեմբերի առաջին տասնօրյակում թիվը չի գերազանցի սովորական գրիպի ցուցանիշները: Այստեղից ուղղակիորեն կարելի է հետեւություն անել, որ կարանտինը եւ, մասնավորապես, հատուկ դրությունը Հայաստանում պետք է շարունակվի առնվազն երեք շաբաթ: Նույնքան լավատեսական է այն ենթադրությունը, որ այս վարակի դեմ կանխարգելիչ միջոցը պատրաստ կլինի աշնանը, իսկ զանգվածային պատվաստումներն իրենց արդյունքը կտան միայն մյուս տարվա ընթացքում:

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ ամեն ինչ ընթանա լավատեսական սցենարով, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները, մեղմ ասած, խիստ բացասական կլինեն: ՄԱԿ-ը ու Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում են երաշտ, սով եւ հումանիտար աղետ աշխարհի աղքատ երկրներում: Չգիտեմ, թե Հայաստանն այս առումով որքանով է աղքատ համարվում, բայց կարծում եմ, որ ավելի մեծ դժվարությունների, քան մենք տեսել ենք 1992-94 թվականներին, մենք չենք հանդիպի:

Այս ամենը հաշվի առնելով՝ բոլոր պետությունների առջեւ մի հարց է հառնում՝ պահպանե՞լ, թե՞ մեղմացնել կարանտինային ռեժիմը: Բժիշկները, բնականաբար, խստությունների կողմնակից են: Անգամ Գերմանիայում, որտեղ բարեկեցության, առողջապահության, ինչպես նաեւ կարգապահության մակարդակը բարձր է, վարակաբանները զգուշացնում են՝ մեղմացումները կարող են հանգեցնել վարակի նոր բռնկման, որի մասշտաբներն ավելի մեծ են լինելու: Թե Գերմանիայի, եւ թե այլ պետությունների իշխող վերնախավերն այդքան կատեգորիկ չեն, եւ նրանց էլ կարելի է հասկանալ:

Մի կողմից, տնտեսությունը չի կարող ամիսներ շարունակ մնալ «անդամալույծ» վիճակում՝ մարդիկ պետք է գնան գործի, աշխատավարձ ստանան, բարիքներ ստեղծեն: Մյուս կողմից կա նաեւ հասարակությունների ճնշումը՝ ամեն օր այս կամ այն երկրից տեղեկություն է ստացվում կարանտինի դեմ կազմակերպվող ցույցերի մասին: Բացառված չէ, որ եթե խստությունները պահպանվեն, որոշ երկրներում ցույցերը կվերաճեն անկարգությունների: Եվ դարձյալ չեմ կանխատեսում, որ Հայաստանում գործը դրան հասնի:

Անձամբ ես «բժիշկների կողմից եմ» եւ պոպուլիզմին դեմ եմ: Մարդկանց պետք է պարտադրել սահմանափակումներ՝ հորդորներն այստեղ չեն օգնի: Առանց անհրաժեշտության տանից դուրս եկողներին պետք է տուգանել: Այն սուպերմարկետները, որտեղ թույլ են տալիս, որ մարդիկ «իրար քիթ մտնեն», նույնպես պետք է տուգանվեն: Այն հիմնարկները, որոնց աշխատելու ծայրահեղ անհրաժեշտությունը չկա (օրինակ, ռեստորաններն ու սրճարանները), պետք է փակ մնան: Տարին «հեռավար ավարտելու» որոշումը, որն ընդունել է ԿԳՄՍ նախարարությունը, ինձ թվում է, ճիշտ է:

Չգիտեմ, թե ինչպես կկողմնորոշվի մեր կառավարությունը եւ պարետատունը «խստացում-մեղմացում» երկընտրանքի հարցում: Գուցեեւ ճիշտ է երկու մոտեցումները զուգորդելը: Մի բան, որ հաստատ սխալ է. երբ հայտարարվում է խստացումների մասին, իսկ հետո դրանց կիրառմանը ոչ ոք չի հետեւում: Ցավոք, այս շաբաթների ընթացքում նման երեւույթների էլ ենք հանդիպել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «դեկտեմբերի առաջին տասնամեակում»։ Միգուցէ նկատի ունէք «տասնօրեակո՞ւմ»։

  2. Ruben says:

    «քան մենք տեսել ենք 1992-94 թվականներին, մենք չենք հանդիպի:»

    1992-1994 թվականներին հանրապետության բնակչությունը տուժել է երիտասարդ և հիմար նորածին քաղաքական «գործիչների» գործունեությունից:
    Արհեստական բազմակուսակցական համակարգ, արհեստական շուկայական տնտեսություն, պետական գործիչների պակաս և այլն:

    «Չգիտեմ, թե Հայաստանն այս առումով որքանով է աղքատ համարվում»

    Հանրապետությունում մուրացկաններ (աղքատներ) չկան: Բոլորը հարուստ են: Տնտեսությունը աննկատելի Լիխտենշտեյնի, փոքրիկ Սինգապուրի և փոքր Իսրայելի մակարդակին է ի փառս հիմնադիր Լևոն Պետրոսյանի ու Հհշ կոմերիտական պոլի փայտիկների:
    Նիկոլայ Վլադիմիրովիչը (Սերժի Նիկոլը)` փաշայի «ազգի» անվանակիրը, քայլելով տանում է դեպի ավելի «պայծառ» ապագա:
    Ահա և կորոնավիրուս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930