Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լավրովի հայ­տա­րա­րու­թյու­նը հա­մա­նա­խա­գահ­նե­րից ոչ մե­կը չհեր­քեց. Անժելա Էլիբեգովա. «Իրատես»

Ապրիլ 28,2020 08:30

Չնա­յած վեր­լու­ծա­բան­նե­րը, քա­ղա­քա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են ան­հանգս­տու­թ­յուն հայտ­նել ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի՝ ար­ցա­խ­յան հա­կա­մար­տու­թ­յան առն­չու­թ­յամբ հայտ­նած մտ­քե­րի առն­չու­թ­յամբ, Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը մի խոսք ան­գամ չի ա­սում, խո­սում է ա­մեն ին­չից, բայց ոչ գլ­խա­վոր հար­ցից։ Նա­խօ­րեին ադր­բե­ջա­նա­կան կող­մի խնդ­րան­քով ՌԴ ԱԳՆ-ն նո­րից է վե­րա­հաս­տա­տել Լավ­րո­վի խոս­քե­րը։ Այս հար­ցի առն­չու­թ­յամբ զրու­ցում ենք ադր­բե­ջա­նա­գետ ԱՆ­ԺԵ­ԼԱ Է­ԼԻ­ԲԵ­ԳՈ­ՎԱ­ՅԻ հետ։

-Հի­մա, ի վեր­ջո, Լավ­րո՞վն է սուտ խո­սում, թե՞ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ ի­րա­կա­նու­թյու­նը թաքց­նում են հան­րու­թյու­նից։

-ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը որ­պես Մինս­կի հա­մա­նա­խա­գահ երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ էր ե­լույթ ու­նե­նում, այ­սինքն՝ պի­տի դուրս գանք այն տի­րույ­թից, որ դա ա­սել է ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը։ Մնա­ցա­կա­նյան-Մահ­մե­դյա­րով օն­լայն կոն­ֆե­րան­սից մի քա­նի ժամ ա­ռաջ նա էք­սկ­լյու­զիվ տե­ղե­կու­թյուն է տա­լիս բա­նակ­ցու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյան մա­սին, ին­չին Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հս­տակ չի պա­տաս­խա­նում, որ նման բան չկա, այլ ա­սում է, թե չեն քն­նարկ­վում 2014-2016 թթ. դրա մերժ­ված տար­բե­րակ­նե­րը։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կա ինչ-որ մո­դի­ֆի­կա­ցիա։ Երբ Փա­շի­նյա­նը Մյուն­խե­նում խո­սում էր մի­նի-մակ­րո հե­ղա­փո­խու­թյուն­նե­րից, փուլ առ փուլ ա­ռաջ գնա­լու մա­սին, դա էլ է վկա­յում, որ սե­ղա­նին դր­ված է լուծ­ման փու­լա­յին տար­բե­րա­կը, ին­չը հայ­կա­կան կող­մի հա­մար ի սկզ­բա­նե ա­նըն­դու­նե­լի է։

Ե­թե ՌԴ արտ­գործ­նա­խա­րարն ի­րա­վա­ցի է ու փու­լա­յին տար­բե­րակ է քն­նարկ­վում, պետք է այդ հար­ցին հս­տակ պա­տաս­խան տր­վի, որ դա հայ­կա­կան կող­մը մեր­ժում է։ Այս պա­հին հա­կա­ռա­կի մա­սին մենք հս­տակ փաստ չու­նենք։ Ի դեպ, ռու­սա­կան կող­մը հայ­կա­կան կող­մի ար­ձա­գան­քից հե­տո ի պա­տաս­խան ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րի հար­ցին, նո­րից վերա­հաս­տա­տեց Լավ­րո­վի ա­սա­ծը։

-Ե­թե Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը դի­տար­կում ենք որ­պես Մինս­կի հա­մա­նա­խա­գա­հի տե­սա­կետ, ին­չը մյուս հա­մա­նա­խա­գահ­նե­րը չհեր­քե­ցին, նշա­նա­կում է, որ նրանք է՞լ են նույն կար­ծի­քին, ի­մա՝ դա ըն­կա­լենք որ­պես Մինս­կի խմ­բի հայ­տա­րա­րու­թյու՞ն։

-Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը, ա­յո, հա­մա­նա­խա­գահ­նե­րից ոչ մե­կը չհեր­քեց։ Ե­թե բո­լո­րը պն­դում են փու­լա­յին տար­բե­րա­կը, իսկ հայ­կա­կան կող­մը դրան ա­սում է՝ ոչ, վա­ղուց ժա­մա­նակն է, որ ա­մե­նա­բարձր՝ վար­չա­պե­տի մա­կար­դա­կով դրան վեր­ջա­կետ դր­վի ու թե­ման փակ­վի՝ հայ­տա­րա­րե­լով, որ նման բան չի բա­նակց­վում ու չի կա­րող բա­նակց­վել։ Հա­կա­ռակ դեպ­քում բաց է մնում հար­ցը, թե ին­չու է Մինս­կի հա­մա­նա­խա­գահն այդ մա­սին ա­սում, ո­րը հաս­տա­տում է Ադր­բե­ջա­նը, իսկ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը լուռ է։

Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930