Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մարգարյանի տունը շարունակում է հոսանքազրկված մնալ, երեխաներից մեկի ծննդյան օրն է. «Ա1+» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2020 23:33

«Ա1+». Քաղաքացի Միքայել Մարգարյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում էր, որ իր հոսանքը անջատել են և եթե մեկ ժամվա ընթացքում չմիացնեն, ապա ինքը բողոքի ակցիա կկատարի Կառավարություն դիմաց։

Հոսանքը չմիացվեց և Միքայել Մարգարյանը, ինչպես և խոստացել էր, Կառավարության  դիմաց ակցիա անցկացրեց։ Ոստիկանները ամեն կերպ արգելել են նրան, պահանջելով  նաև դադարեցնել ակցիայի նկարահանումը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել և տարել ոստիկանության բաժանմունք:

«Ա1+»-ը կապ հաստատեց Միքայել Մարգարյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ երեք ժամ մնացել է ոստիկանության բաժանմունքում, կազմվել է արձանագրություն, որից հետո ազատ է արձակվել:

«Ունենք մեծ ընտանիք՝ 8 հոգով ենք ապրում, 5 երեխաներս, կինս և տարեց մայրս: Բնականաբար, մեր փետրվար ամսվա էլեկտրաէներգիայի գումարը  գերազանցել է 100000 դրամը և հիմա գումարվել է նաև մարտ ամսվանը 150000 դրամ: Կառավարության շենք ներկայացել եմ մենակ, երեխաները եղել են մեքենայում։ Մտել եմ լայվ՝ կոչ անելով, թե՝ ով ունի այս խնդիրը, գան Կառավարությանը տեղեկացնեն: Ոստիկանները մոտեցան,  ասեցին ակցիա իրականացնելը անթույլատրելի է: Ասեցին անջատի ուղիղ հեռարձակումը։ Այդ պահին կառավարության դիմաց տեսա պատգամավոր Սասուն Միքայելյանին, նրան դիմեցի, սակայն  նա արհամարհեց և նրա ներկայությամբ ոստիկանները տապալեցին ինձ գետնին և ձեռնաշղթաներ հագցրեցին: Երեխաներս մեքենայի միջից դա տեսնելով եկան ինձ օգնության: Տապալեցին նաև երկու տղա երեխաներիս և բերման ենթարկեցին, նրանցից  մեկը անչափահաս է: Արձանագրել են, որ բողոքի ակցիա ենք իրականացրել: Նշել են, որ երեխաներն էլ են ակցիային մասնակցել, ինչը բացահայտ սուտ է: Արձանագրել են, որ չենք ենթարկվել պարետի ՝ակցիա չիրականացնելու հրամանին:

Միքայել Մարգարյանը նաև նշեց՝ խնդրել է, որ իրենց հանրային փաստաբան հատկացնեն կամ մարդու իրավունքների պաշտպանին զանգեն, սակայն  ոստիկանությունն ասել է, որ դա իրենց խնդիրը չէ, և իրենք պետք է այդ հարցով զբաղվեն:

Միքայել Մարգարյանը նաև նշեց, որ իրենց տունը շարունակում է հոսանքազրկված մնալ և երեխաները զրկված են դաս անելու հնարավորությունից:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Միքայել Մարգարյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930