Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացանք՝ էդ ինչ ծրագիր էր ու ում համար». քաղաքացին չգիտի՝ ինչու կառավարության աջակցության ծրագիրն իրեն շրջանցեց

Ապրիլ 27,2020 23:13

Մինչ այս օրերին սոցիալապես ապահովված մի շարք քաղաքացիներ կամովին հրաժարվում են փետրվար ամսվա գազի ու հոսանքի փոխհատուցման վերաբերյալ կառավարության աջակցության ծրագրից, սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ դուրս են մնում այդ ծրագրից:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ ՝30 տոկոսի չափով կփոխհատուցվի այն բաժանորդների վճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կլինի 10-ից 30 հազար դրամի, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը 5-ից 10 հազար դրամի սահմաններում։

Աջակցության այս ծրագրից օգտվելու համար դիմում գրելու կարիք չկա, կառավարությունը վճարումներն անմիջապես փոխանցելու էր գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին։ Եթե շահառուներն արդեն վճարել են փետրվար ամսվա վարձավճարները, ապա կառավարության աջակցությունը կհաշվվի որպես կանխավճար, պարտքերի առկայության դեպքում էլ դրանք կնվազեցվեն աջակցության չափով։

Քաղաքացի Մկրտչյան Հասմիկի ընտանիքն այն ընտանիքներից է, որն ուրախացել էր կառավարության աջակցության այդ ծրագրից, բայց հիասթափվել, երբ ոչ մի կոպեկ այդպես էլ չփոխհատուցվեց: «Փետրվար, մարտ ամիսների վճարման բոլոր կտրոնները պահել եմ որպես ապացույց, ոչ մի կոպեկ էլ չի փոխհատուցվել, Չհասկացանք՝ էդ ինչ ծրագիր էր ու ում համար:

Իմ կարծիքով՝աջակցության ծրագրերի հասցեականությունն այդքան էլ ճիշտ չի որոշվում: Այս օրերին համացանցով շատ դեպքեր նկատեցի, որ մարդիկ հրաժարվում են կառավարության փոխհատուցումից՝ պնդելով, որ դրա կարիքը չունեն, իսկ արի տես, որ իմ նման քաղաքացիները, որ սպասում էին մի այդպիսի օգնության, մնացին օդում կախված: Նույն վիճակում է նաեւ բարեկամուհիս, իր հոսանքի պարտքն էլ չէր գերազանցում կառավարության նախանշած շեմը, բայց ինքն էլ մնաց օդում կախված: Եվ շատ վրդովված եմ, որ այս օրերին ոչ Պարետատան, ոչ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գծերը մնացին անհասանելի, մեռանք զանգելով, որ մի բան պարզեինք, հասկանայինք՝ վերջը էդ ծրագիրը ում համար էր, ով ու ոնց որոշեց՝ մեկին հասնում է, մյուսին՝ չէ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից այդ խնդրի շուրջ պարզաբանում չկարողացանք ստանալ, նախարարի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գերատեսչությունը չի զբաղվում աջակցության այս ծրագրով: Պարետատնից մեր հեռախոսազանգերին նույնպես չարձագանքեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930