Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսկոսմոսում» 100-ից ավել մարդ վարակվել է COVID-19-ով. «Ռազմինֆո»

Ապրիլ 27,2020 23:23

«Ռազմինֆո». Ռուսական պետական «Ռոսկոսմոս» ընկերությունում ապրիլի 27-ի դրությամբ 111 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով, նրանցից 11-ը առողջացել են, իսկ 3-ը՝ մահացել։

Այս մասին հայտնում է ընկերության տնօրեն Դմիտրի Ռագոզինը իր թվիթերյան էջում։

Ընկերությունում, Ռագոզինի հաղորդմամբ, աշխատում է մոտ 190 հազար մարդ, իսկ վերջինս «Ռոսկոսմոսը» ղեկավարում է 2018 թվականից։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի տվյալներով Ռուսաստանի ԶՈւ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 874 է, ևս 779 հոգի վարակված է կա ՌԴ ՊՆ ենթակայության ԲՈՒՀ-երում, 192 հոգի՝ մինչբուհական հաստատություններում և 245 քաղաքացի, ովքեր աշխատում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ։.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930