Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում:
Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:
Կարդացեք նաև