Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ռազմական ծախսերն աճել են՝ կազմելով ՀՆԱ 4.9%-ը. SIPRI

Ապրիլ 27,2020 21:07

Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» (SIPRI) հրապարակել է աշխարհի պետությունների կողմից իրականացվող ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույցը, որի համաձայն 2019թ. աշխարհում գրանցվել է վերջին տասնամյակում ռազմական ծախսերի խոշորագույն աճ՝  հասնելով  1.917 տրիլիոն դոլարի:

Ինստիտուտի փորձագետների տվյալների համաձայն՝ Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է ՀՆԱ-ի 4.9% և հայտնվել 6-րդ տեղում: Նշենք, որ 2018թ. ՀՀ-ի ռազմական բյուջեն կազմել էր ՀՆԱ-ի 4.8%-ը՝ 609 միլիոն  դոլար:

Ադրբեջանը  4% ցուցանիշով հայտնվել է 9-րդ հորիզոնականում: Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 20.4 միլիարդ դոլար, Իրանինը՝ 12.6 միլիարդ դոլար: Վրաստանի վերաբերյալ տվյալներ չկան:

Ռազմական ծախսերով առաջատար է Միացյալ Նահանգները՝ 73 միլիարդ դոլար, որին հաջորդում է Չինաստանը (261 միլիարդ դոլար), Հնդկաստանը (71.1 միլիարդ դոլար), Ռուսաստանը (65.1 միլիարդ դոլար) և Սաուդյան Արաբիան (61.9 միլիարդ դոլար):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930