Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տնտեսությունն օրական կորցնում է 70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար. նախարար

Ապրիլ 27,2020 20:55

Ադրբեջանի տնտեսությունն օրական կորցնում է 120-ից 150 միլիոն մանաթ (70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար)՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը:

Ջաբարովի խոսքով՝ թեպետ Ադրբեջանն ապրիլի 27-ից մեղմացնում է կարանտինի ռեժիմը, բայց կորոնավիրուսի սպառնալիքը դեռ երկար կազդի իրավիճակի վրա: Նա չի բացառել, որ եթե կառավարությունը կրկին ստիպված լինի խիստ միջոցների դիմել, ապա գործարարների կորուստներն ավելի զգալի կլինեն, ընդհուպ մինչև սնանկություն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930