Վրաստանում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի 496 վարակակիր. գրանցվել է 6 մահվան դեպք, իսկ 5000 անձ մեկուսացված է: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած՝ «COVID19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» քննարկման ժամանակ հայտարարեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:
«Վերջին շրջանում մամուլում շատ է արծարծվում հարցը, թե Վրաստանում ինչու է վարակակիրների թիվը քիչ: Եթե մեկ բառով ասեմ, Վրաստանում այս պահին իրականում տիրում է կարգապահություն: ՀՀ-ում արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստավորում, քան Վրաստանում, որը նոր խմբաքանակ դեռ պետք է ստանա»,-նշեց դեսպանը:
Նրա փոխանցմամբ՝ տնտեսական սահմանափակումներն առաջիկայում վերացվելու են փուլային սկզբունքով, իսկ իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակումները կվերականգնվեն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ