Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:
Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն