Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից. կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները. ՀՔԱՎ

Ապրիլ 27,2020 17:54

2020 թ․ մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։
Միաժամանակ հայտնեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։

Մինչ այդ՝ մարտի 30-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, քաղաքացիներից ստացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան բժշկական փորձաքննություններ են անցկացվում արտակարգ դրության պայմաններում և եթե այո, ապահովվում են արդյոք անվտանգության պայմանները։

2020 թ․ ապրիլի 9-ի պատասխանում ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։

Ա․ Սարգսյանը հայտնել է նաև, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրվել է կապ հաստատել տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ և ճշտել, ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա հնարավոր թողունակությունը՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։

Պայմանագրային զինծառայության անցնելու համար բուժզննության կազմակերպման և դրանով պայմանավորված՝ հոսպիտալներում գտնվող անձնանց՝ վարակից պաշտպանվելու մասով ՀՔԱՎ-ի հարցերին Ա․ Սարգսյանը պատասխանել է, որ արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը։ Իսկ զինոկմիսարիատների աշխատակիցների՝ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ապահովման մասով նշել է, որ զինկոմիսարիատները, ըստ գործառույթներից բխող անհրաժետության, ապահովվում են անհրաժեշտ պարագաներով։

Կոչ ենք անում այս պայմաններում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ապահովել զինկոմիսարիատներում և պոլիկլինիկաներում ֆիզիկական հեռավորությունը թե սպասելիս, թե բժշկական զննությունների ժամանակ։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930