Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քրեական գործի քննության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել էր, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ:
Մինչդեռ այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, այնտեղ նախարարի կողմից առանց համապատասխան թույլտվության ամառանոցի կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:
Նկատի ունենալով, որ քրեական գործով հաստատվել է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հանցավոր արարքների կատարման փաստը, նշված պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով:
Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Շրջակա միջավայրի նախարարությանը՝ քննարկելու այդ տարածքում կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:
Կարդացեք նաև
Եվ ահա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից, ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներին համապատասխան, կազմվել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում՝ ՊՈԱԿ-ի և կառուցապատման իրավունքը ձեռք բերած քաղաքացու միջև 2017թ. մայիսի 3-ին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» մասին պայմանագիրը լուծելու պահանջով:
Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հղումը՝ մեկնաբանություններում»:
ՀՀ դատախազություն