Ֆուտբոլային մրցավար Էդգարդո Կոդեսալը, որը 1990 թվականին եղել է աշխարհի առաջնության ԳՖՀ-Արգենտինա եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարը, պատմել է, թե այդ օրն իրեն որքան վատ էր պահում լեգենդար Դիեգո Մարադոնան:
«Ես բոլոր հիմքերն ունեի նրան դաշտից հեռացնել դեռ մինչեւ հանդիպումը սկսվելը: Դիեգոն անընդհատ հայհոյում էր օրհներգի ժամանակ: Իսկ ավելի ուշ, երբ որոշեցի կարմիր քարտ ցույց տալ Մոնսոնին, նա մոտեցավ ինձ եւ ասաց, որ գող եմ ու գտնվում եմ ՖԻՖԱ-ի հովանավորության ներքո: Ես տեսել եմ, թե Մարադոնան ինչ անհավանական բաներ էր անում խաղադաշտում: Որպես ֆուտբոլիստ, նա լավագույնն էր, իսկ ահա որպես մարդ՝ շատ տհաճ»,-Կոդեսալի խոսքերը մեջբերել է The Sun-ը:
Այդ խաղում ԳՖՀ-ն հաղթել է 1:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ