Ամերիկացի լեգենդար գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, որը կարիերան ավարտել է 2005 թվականին, որոշել է ռինգ վերադառնալ եւ ցուցադրական մենամարտեր անցկացնել: Boxing Scene-ը մեջբերում է «Երկաթյա Մայքի» հետեւյալ խոսքերը. «Ցանկանում եմ մարզադահլիճ վերադառնալ, մարզավիճակ հավաքել, որպեսզի երեք կամ չորս ռաունդանոց ցուցադրական բարեգործական մենամարտեր անցկացնեմ: Ուզում եմ գումար հավաքել եւ իմ աղքատ ընկերներին օգնել, ինչպես ես էի նախկինում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ