Անցած տարվա «Ռոլան Գարոսի» զուգախաղերում հաղթած գերմանացի թենիսիստ Կեւին Կրավիտցը խոստովանել է, որ 450 եվրոյով աշխատանքի է ընդունվել սուպերմարկետներից մեկում:
«Արդեն մի քանի շաբաթ աշխատում եմ սուպերմարկետում: Անում եմ ինչ պատահի. դարակների ապրանքն եմ դասավորում, անցած շաբաթ պահակություն էի անում մուտքի մոտ, սայլակներն եմ մշակում ախտահանիչ նյութերով: Ես վաղուցվանից էի ուզում տեսնել սովորական աշխատանքը: Կորոնավիրուսի շնորհիվ նման հնարավորություն ունեցա»,-ասել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ