Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիպրոսենի, սիրիական վարդ, հուդայածառ. գողացված ծառերը դատապարտված են չորացման. ահազանգ

Ապրիլ 27,2020 14:39

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին. կատարվել է ծառերի հերթական գողությունը:

Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանում է վերականգնել մայրաքաղաքի երբեմնի կանաչապատ տարածքները, Երևանի բնության «սիրահարները» ոչնչացնում են տնկիները: Այս անգամ գողություն է կատարվել Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններից՝ Դավիթաշենից՝ 2 բուդլիա տեսակի թուփ, Աջափնյակից՝ 1 հուդայածառ, 6 սիրիական վարդ, Արաբկիրից՝ 500 հատ կիպրոսենի, 11 բրգաձև գիհի: Սա անպատժելիության հետևանք է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաշտոց-Ամիրյան և Մաշտոց-Խորենացի խաչմերուկներից գողացել էին կիպարիս տեսակի 4 ծառ: Վնասվել էր նաև հինգերորդը, որը, հավանաբար, չէին հասցրել տանել: Այնուհետև կայարանամերձ կանաչ տարածքից արմատախիլ էին արել և տարել թույա տեսակի 8 ծառ:

Վերջերս էլ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նախորդ օրը տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը:

Նշենք, որ գողացած տեսակները տեղափոխման և պահպանման հատուկ եղանակներ ունեն: Այսինքն՝ գողացողը դրանք չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման:

Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին: Նախորդ գողությունների առնչությամբ ՀՈԱԿ-ը դիմել էր ոստիկանություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930