Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթի երկրորդ փուլ են անցել երեք մասնակից. Անի Խաչատրյան

Ապրիլ 27,2020 14:00

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթի առաջին փուլը ավարտվել է, քիչ անց տեղի կունենա երկրորդ փուլը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրուցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Երկրորդ փուլ մրցույթի վեց մասնակիցներից երեքն են անցել: Թե ովքե՞ր են`ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի:

Հիշեցնենք, օրեր առաջ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել եւ ապրիլի 27-ին նշանակվել էր թափուր պաշտոնի համար մրցույթը: Ավագանու ընդդիմադիր անդամները օրեր առաջ փորձել են քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից ճշտել` մրցույթը ե՞րբ է անցկացվելու, եւ որտեղ: Վահե Խաչատրյանն ասել է, որ խմբակցության մասնակցությունը մրցույթին պետք է որոշի հանձնաժողովը: Մինչդեռ Անի Խաչատրյանը նկատում է, որ ավագանու անդամը չունի այդպիսի սահմանափակում և կարող է մասնակցել՝ որպես դիտորդ: «Բայց այսօր պարզվեց, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ ավագանու անդամը նույնիսկ կարող է հանձնաժողովի կազմում լինել, իսկ մեզ ասում էին՝ նույնիսկ դիտորդ չեք կարող մասնակցել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Անի Խաչատրյան

Ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այսօր գնացել են եւ պարզվել է, որ քաղաքապետի որոշմամբ, «Իմ քայլը» խմբակցության երկու ավագանու անդամ` Սաթենիկ Մկրտչյանը և Էդուարդ Ավետիսյանը, հանձնաժողովում են: Իսկ ավագանու ընդդիմադիր անդամները, փաստորեն, չեն էլ իմացել, որ կարող են մրցութային հանձնաժողովում ընդգրկված լինել: Ի դեպ, հանձնաժողովի նախագահը Հասարակական կարգի պահպանման վարչության ղեկավարն է, իսկ հանձնաժողովի մյուս անդամներին, մեր զրուցակիցն ասաց, որ չի ճանաչում:

Անի Խաչատրյանը նաեւ ասաց, որ մի քանի բողոք ունեն, որոնք ուսումնասիրում են. «Նախորդ մրցույթին մասնակցած մարդկանց չի իրազեկվել այս մրցույթի մասին, որ իրենք կրկին մասնակցեն, իրազեկման խնդիր է եղել»: Ավագանու անդամն ասաց, որ հավելյալ փաստաթղթերի է սպասում, որոնք իր կարծիքով, հնարավորություն են ստեղծելու, որպեսզի այս մրցույթը չեղյալ հայտարարվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը հայտնել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ իրեն ասել, որ ազատման դիմում գրի. «Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում»: Այսօրվա մրցույթին Բեգոյանը չի մասնակցում:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Արմեն Բեգոյանին Հայկ Մարությանը նշանակել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում: Վերջերս պարզվեց, որ այդ ՀՈԱԿ-ում իրականացվել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում…) հարուցվել է քրեական գործ: Այդ ՊՈԱԿ-ում Արմեն Բեգոյանի աշխատանքը քաղաքապետ Հայկ Մարությանը գերազանց էր գնահատել ու ասել էր, որ նոր կառուցվող կենտրոնում այնքան լավ կլինիկա է լինելու, որ ինքը իրեն մի քիչ վատ զգա`կգնա այնտեղ ապաքինվելու:

https://www.facebook.com/hripsime.arakelyan.5/videos/pcb.3008722505817613/3008699712486559/?type=3&theaterեւ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930