Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ ծրագրերից մերժվածները ծրագրերում կատարված փոփոխությունից հետո կրկին կարող են դառնալ շահառու

Ապրիլ 27,2020 13:24

ՓՄՁ այն ներկայացուցիչները, որոնք դիմել էին կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու, սակայն ինչ-ինչ պատճառներով մերժվել էին` կատարված փոփոխություններից հետո նրանցից ոմանք կարող են հանդիսանալ շահառու: Այսօր այս մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Նրա խոսքով, ծրագրի պայմանները փոփոխելուց հետո ավելի շատ ոլորտներ են ներգրավել եւ հարկային պատմության վերաբերյալ պահանջը մեղմվել է եւ նախկինում դիմած, բայց մերժված ՓՄՁ ներկայացուցիչներից շատերը կարիք չունեն կրկին դիմում գրելու, քանի որ բազայում արդեն գրանցված են եւ ծրագրին համապատասխանելու դեպքում նախարարության մասնագետներն իրենք են կապ հաստատում շահառուի հետ՝ տեղեկացնելով շահառու լինելու մասին:

Ըստ Նաիրա Մարգարյանի, այս պահին 1200 դիմումներից 461 հաստատված հայտ կա, որը գումարային արտահայտությամբ կազմում է 5,2 միլիարդ դրամ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930