Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսին հաջորդելու են ջրհեղեղներ, երաշտ և սով. BBC

Ապրիլ 27,2020 13:12

2020թ. կորոնավիրուսի համավարակին հաջորդելու են հրդեհներ, ջրհեղեղ, ցածր բերքատվություն և մորեխների հարձակում: Բնական աղետները կարող են հանգեցնել սովի աղքատ երկրներում և լուրջ խնդիրներ ստեղծել Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար՝ զգուշացնում են օդերևութաբանները և միջազգային կազմակերպություններ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համաշխարհային օվկիանոսը տաքացել է, ինչպես երբեք, Եվրոպայում և Ամերիկայում երաշտ է նշմարվում, իսկ աղքատ երկրներին, ինչպես կանխատեսում է ՄԱԿ-ը, սպառնում է հարյուրամյակի ամենախոշոր մարդասիրական ճգնաժամը: Հարուստ երկրներին էլ սպառնում են ջրհեղեղներ, ցածր բերքատվություն և փոթորիկներ: Ցանկացած այլ իրավիճակում աշխարհն առանց դժվարության կկարողանար հաղթահարել կլիմայական աղետները: Բայց այժմ բոլոր ռեսուրսներն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եվ եթե կորոնավիրուսի համավարակի ժամանակ տեղի ունենա մողեսների հարձակում կամ բնական որևէ աղետ, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, քանի որ համաշխարհային առևտուրը փաստացի կանգ է առել: Համավարակից վախեցած իշխանությունները դեղորայքի, մթերքի արտահանման արգելքներ են սահմանում: Նույնիսկ ամենահարուստ, բաց երկրները փակում են սահմանները և գումար չեն տրամադրում ընդհանուր գործի համար. օրինակ, Միացյալ Նահանգները դադարեցրել է այսօրվա դրությամբ ամենակարևոր մարմնի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը:

Կորոնավիրուսը փոխել է երկրագնդի կյանքը, բայց չի կանգնեցրել գլոբալ տաքացումը: National Centers for Environmental Information (NCEI) ամերիկյան կազմակերպության տվյալներով՝ 2020թ. մարտին գլոբալ տաքացման մակարդակը հասել է ռեկորդային մասշտաբի:

ՄԱԿ-ի ամենաթարմ տվյալների համաձայն՝ աշխարհում թերսնված է շուրջ 1 միլիարդ մարդ, այսինքն` երկրագնդի յուրաքանչյուր 8-րդ բնակիչը: Իսկ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամից հետո նրանց թիվը 2020թ. կավելանա 130 միլիոնով. սովի կմատնվի 265 միլիոն մարդ: Երեք ամսվա ընթացքում կմահանա այնքան մարդ, որքան ապրում են օրինակ Սիմֆերոպոլում, Վլադիկավկազում: «Մենք բախվել ենք ոչ միայն գլոբալ համավարակի, այլ նաև գլոբալ մարդասիրական աղետի: Սովի ուրվականը իրական է, ինչպես երբևէ: Իրադարձությունների ամենավատ զարգացման դեպքում սով սպառնում է շուրջ 3 տասնյակ երկրների»,-զգուշացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930