Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, 6 քարաթափման, 2 սողանքի, 1 առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի 3-ական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, 4 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային կանչ. տուժել է 56 մարդ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք. տուժել է 19 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 4 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն