Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել ու թալանել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո»

Ապրիլ 27,2020 11:22

«Ծիծեռնակաբերդը փակելու վերաբերյալ կոնկրետ շրջանակներից եղան կոնկրետ մեկնաբանություններ այն մասին, թե ապազգային, թուրքամետ իշխանությունը փակում է, որպեսզի մոռացության մատնի մեր պատմությունը: Նման անհեթեթություններ եղան: Մենք ցույց տվեցինք նոր ընկալում, որը հակադրվեց հին՝ «ատկատային» մոտեցմանը: Միջոցառումների անվան տակ «ատկատներ» են ապահովվել»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով հայոց ցեղասպանության տարելիցի առցանց հեռարձակվող միջոցառումներին եւ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դեպի Ծիծեռնակաբերդ քաղաքացիների մուտքի արգելքին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով. «Ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել ու թալանել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: Չեմ հավատում այն մարդկանց, ովքեր ազգային կարգախոսների ներքո շահարկելով թեկուզ ընդունելի եւ փաստացի ազգին մատուցած ծառայություններ՝ դա համարել են լեգիտիմություն՝ ազգին նվաստացնելու, միլիոններ վաստակելու, փողեր լվանալու համար…այս տարվա ապրիլի 24-ի միջոցառումները, թեեւ անթերի չէին, բայց ազգայինի մեր ընկալումն էին: Ավելին՝ հասկացանք, որ եթե հաջորդ տարիներին այս տարվա միջոցառումների տարրերը չօգտագործենք, նշաձողը կարող է իջնել: Հուսանք՝ մյուս տարի կորոնավիրուս չի լինի, եւ մենք երթերով կգնանք Ծիծեռնակաբերդ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երկու տարի շարունակ պնդում է, որ ազգին թալանել են, բայց ձեւի համար մի «թալանչի» պատասխան չտուեց՝ բոլորը աջ ու ձախ փախած են կամ էլ տանը իրենց բազմոցներին նստած «ընդդիմութիւն են խաղում»: Այնպէս որ խօսքդ համոզիչ չէ:
    Նպատակդ իհարկէ հասկանալի է: Ժողովրդի ցասման ալիքն օգտագործելով եկար իշխանութեան, որտեղ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԷՍ յեղափոխութեան նշոյլ չկայ: Այս ընթացքում էական եւ շոշափելի ՈՉ ՄԻ առաջընթաց չապահովեցիր: Եւ ձախողումդ արդարացնելու համար երկու տարի է նախկինների հետեւից ես ընկել: YOU HAVE FAILED, SIR!

    ՅԳ. Ես կարծում եմ, որ միւս ուժերը արտահերթ ընտրութիւններ պիտի պահանջեն: Նրանք լուրջ թուով ձայներ հաւաքելու մեծ հնարաւորութիւն ունեն:
    Նախապէս ասում եմ՝ ես Փաշինեանի թիմին չեմ աջակցելու (ամենայն հաւանականութեամբ՝ ԼՀԿ-ին):

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930