Ի՞նչ է տեղի ունեցել այս երկուսի միջեւ. թե ինչպես ծագեց նրանց միջեւ վեճը, պատմությունը պատմում է բլոգեր Իլյա Վարլամովը:
«Կրկին գերհուզվել է երկրի գլխավոր քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը, որն արդեն երկար տարիներ է՝ հեռարձակում է Կրեմլի պաշտոնական տեսակետը: Իրականում ոչ մի հատուկ բան՝ գարնանային սրացումներ են, նաեւ՝ «ինքնամեկուսացումը», նույնիսկ հուզական ամենակայուն մարդկանց նյարդերն են տեղի տալիս»,-գրում է Վարլամովը:
Նա պատմում է, որ այս երկու հաղորդավարների միջեւ թունդ վեճը սկսվել է շատ անմեղ պատճառով, դեռ ապրիլի կեսերից. այդ ժամանակ «Дождь»-ի եթերում մարզական լրագրող եւ հեռուստամեկնաբան Վասիլի Ուտկինն իր վրդովմունքն է հայտնել Ռուսաստանի իշխանության՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործողություններից, ընդ որում, Ուտկինը Սոլովյովի անունը չի էլ տվել:
Ուտկինը դժգոհել է, որ տարիներ շարունակ հարկեր է վճարել, սակայն այսօր դրա արդյունքը չի տեսնում եւ հավելել՝ հիասթափված է, այսպիսի պետություն իրեն հարկավոր չէ:
Կարդացեք նաև
Ուտկինին արձագանքել է Սոլովյովը. «Դա այն Վասիլիյ Ուտկի՞նն է, ով վաղուց հոգեբույժի օգնության կարիք ունի: Եվ դուք ուզում եք, որպեսզի մենք մեկնաբանենք այն, ինչ ասում է այդ խորապես հիվանդ եւ դժբախտ մա՞րդը: Դուք հիշեք, թե ինչ տեսք ունի նա»:
Ապա հեռուստամեկնաբանների փոխհրաձգությունը տեղափոխվել է Twitter, այստեղ նրանք հոյհոյախառն վիրավորանքների են անցել. Ուտկինն իր միկրոբլոգում Սոլովյովին անվանել է «մանկապիղծ կապիկ», եւ ի պատասխան Սոլովյովն ասել է, թե Ուտկինը էլ Տուրետի համախտանիշ ունի:
Я родился в СССР, живу в России. Если я вижу,как мое правительство меня предает,я буду говорить ему что хочу и когда захочу.)
И мне не будет интересно мнение педерастической обезьяны @VRSoloviev, сбежавшей от российских невзгод в Италию,а итальянскую беду пересиживающей в России.— Василий Уткин🖤💛 (@radioutkin) April 12, 2020
Бедный Уткин. Синдром Туретта налицо. Да ещё отягощеный запущенной депрессией. Необходима профессиональная помощь. Сам не справится. Могу оплатить его лечение.
— Vladimir Soloviev (@VRSoloviev) April 13, 2020
«Հիմա կարծես Վլադիմիր Ռուդոլֆովիչն ունի հերթական մականուն, ի լրումն «անհանգիստ մորաքույր»-ին, «սոխակի ծերտ»-ին, «զզվելի գաճաճ»-ին եւ «երեկոյան դատարկախոս»-ին»,-գրում է Իլյա Վարլամովը:
«Շատ խորացավ: Ես կարծում եմ ժամանակն է, որ հանդիպենք «Versus Battle»-ի կանոններով: Դուրս արի՛, փորձի՛ր պաշտպանել, ո՛չ, ճշմարտությունը չէ, ոչ էլ քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ՝ քեզ: Ես չեմ ուզում քեզ հետ խոսել քաղաքականությունից կամ տնտեսությունից, ես ուզում եմ քեզ ստորացնել…մԴու ոչինչ ես առանց այդ մեքենայի, որն աշխատում է քո վրա եւ քո վրա ծախսում մեր փողերը: Իսկ դու ի վիճակի չես երկու բառ իրար կապել, ի վիճակի չես գտնել փաստարկներ: Դու ինձ հոգեկան հիվա՞նդ անվանեցիր, պատկերացրեք, ի֜նչ ատելություն հիվանդ մարդկանց նկատմամբ: Եվ սա համավարակի շրջանում, երբ յուրաքանչյուրը կարող է հիվանդանալ…»,-յութուբի իր ալիքում պատասխանել է Ուտկինը:
Սոլովյովը հրաժարվել է մասնակցել «Versus Battle»-ին, ասելով` իրեն մարտահրավեր կարող է նետել միայն իրեն հավասարը, բայց յութուբի իր ալիքում վիրավորանքներով արձագանքել է Ուտկինին՝ նրան անվանելով «խոզ», «ճարպոտ անասուն», «ոչնչություն»:
https://www.youtube.com/watch?time_continue=1584&v=UnqQM7IXGnE&feature=emb_logo
Հեռավար «փոխհրաձգությունից» հետո երեկ Սոլովյովն անցավ սպառնալիքներին, Ուտկինին էլ ի պատասխան խոստացել է՝ եթե Սոլովյովին երբեւէ հանդիպի, մատով չի կպնի ոչ մի դեպքում, ձեռքերը թիկունքում կպահի եւ կհետեւի Սոլովյովին՝ ուղեղի կաթվածի պահին:
https://www.youtube.com/watch?v=4moZY_7I7AE&feature=emb_title
Ապա Վարլամովը ամփոփում է. «Զարմանալին այն է, որ այս ամենը սկսվեց համավարակի ժամանակ քաղաքացիներին եւ բիզնեսին՝ պետական աջակցության անհրաժեշտության թեմայից, եւ ըստ էության, այս թեմայով կարող էր լինել քննարկում: Բայց ոչ: Այս ամենն ավարտվեց սովորական փոխհրաձգությամբ, վիրավորանքներով, անգամ սպառնալիքներով՝ ինչպես Վլադիմիր Սոլովյովի հեռուստահաղորդումներում»: