Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ.
Շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:
Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունը ստացել է երեկ:
Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից ստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանը ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ:
Կարդացեք նաև
Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել:
https://www.facebook.com/photo.php?fbid=3626025334134819&set=a.765188810218500&type=3&theater