«Եթե կորոնավիրուսի սպառնալիքը չվերանա, արդեն անհնար կլինի եւս մեկ անգամ վերանայել ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները»,-հայտարարել է Տոկիո 2020-ի կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, թեեւ շրջանակներ կան, որոնց համար անգամ Խաղերը մեկ տարով հետաձգելը չի երաշխավորում մարզիկների եւ հանդիսատեսի անվտանգությունը:
Առողջապահության համակարգի որոշ ներկայացուցիչներ մնում են այն համոզման, որ Խաղերը կարող են անցկացվել միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի դեմ արդյունավետ ու գործնական պայքարի միջոցը գտնվի մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ