Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ինքնանկար է հրապարակել՝ կատակելով, թե ինչպիսի տեսք է ունենալու ինքնամեկուսացումից հետո: Նա բնական փափախով է, թավ մորուքով ու բեղով:
«7 շաբաթ առանց թենիսի, 49 օր առանց վարսավիրի, 1176 ժամ կարանտինում»,-գրել է 23-ամյա թենիսիստը:
Ռուսաստանի 3-րդ ռակետն ընտանիքի հետ կարանտինն անցկացնում է Մոսկվայի մերձակայքում: Խաչանովը ATP-ի վարկանիշային դասակարգման ցուցակում, որի թարմացումը կասեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ