Անգլիայում ֆուտբոլային աստղերը կարանտինի օրերին հասցրել են աչքի ընկնել կարգապահության բացակայությամբ եւ տհաճորեն զարմացնել իրենց երկրպագուներին:
The Sun-ը եւ Daily Mail-ը հավաքել են վերջին մեկ ամսում արձանագրված ամենահնչեղ իրադարձությունները, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը:
«Մանչեսթեր Սիթիի» աստղ Կայլ Ուոքերը, չնայած կորոնավիրուսի արգելքներին, ընկերոջ հետ պատվերով երկու աղջկա մասնակցությամբ երեքժամյա սեքս-երեկո է կազմակերպել իր բնակարանում, ինչի համար կորցրել է տեղը Անգլիայի հավաքականում:
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լյուիսը նկատվել է Սաութգեյթում ծանոթի հետ գնդակ խաղալիս: Մոտակայքում շան հետ զբոսնող ականատեսի խոսքով, նրանք անհոգ ժամանակ էին անցկացնում առանց որեւէ բանի մասին մտածելու:
Կարդացեք նաև
«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Ջեկ Գրիլիշը անցկացրած երեկոյից հետո, առավոտյան ժամը 4-ին իր մեքենայով վթարի է ենթարկվել: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել ֆանատների՝ ինքնամեկուսացման կանոնները պահպանելու կոչից մի քանի ժամ հետո:
«Էվերթոնի» խաղացող Ումար Նիասսեին ոստիկանները կանգնեցրել են, երբ նա իր 115 հազար եւրո արժողությամբ «Մերսեդես Բենցը» վարել է առանց անվտանգության ամրագոտին գցելու: Մեքենայի մեջ եղել են նրա ընկերը եւ երկու աղջիկ:
«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը աչքի է ընկել «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսի հետ հանրային ծեծկռտուքով, ինչի համար հետո ներողություն է խնդրել Ֆրենկ Լեմպարդից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ