Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղրանկարի համար մի անգամ փորձեցին դատի տալ «Առավոտին»

Ապրիլ 26,2020 14:57

«Առավոտը», ինչպես անկախ Հայաստանի նորահայտ թերթերից շատերը, ուներ իր ծաղրանկարիչը: Արցախյան շարժումից հետո ձեւավորված մամուլն առանձնանում էր նրանց շնորհիվ. ԱՐԶՕ, ToTo, Դավիթ, Նիկօ…

Նրանց ծաղրանկարները հաճախ ապահովում էին լրատվամիջոցների հաջողությունները: Իսկ հաճախ սպառնալիքի թիրախ էին դառնում հենց նրանք:

Խորհրդանիշերի պաշտպանությանը նվիրված մի հրապարակում ունեի, որտեղ ToTo-ն` նույն ինքը Սուքիաս Թորոսյանը, նկարել էր մեր զինանշանը, որտեղ բազեն «դուրս էր եկել» զինանշանից…

Չեմ հիշում՝ խորհրդարանի որ հանձնաժողովից զանգեցին խմբագրություն, եւ ասացին` պատրաստվիր, դատի ենք տալու: Մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ հասցեատերը ես չեմ, այլ իմ հրապարակումը զարդարող ToTo-ն: Հավանաբար հուշեցին, թե «հերքում-ծաղրանկարը» ավելի սպանիչ կլինի, հրաժարվեցին դատի գաղափարից:

Ներկայացված շարքը`«Առավոտի» քսան տարի առաջվա` 2000թ․ ապրիլի 1-10-ի հրապարակումներն են ընդգրկում:


Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930