Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը. Հովհաննես Բաչկովը՝ կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Ապրիլ 26,2020 16:29

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության հաղթահարման իր փորձի մասին

Քանի որ լրագրողներից շատերին չեմ կարող անհատական պատասխանել, որոշեցի այս ձևով անրադառնալ իմ վիճակի մասին։
Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունը օրգանիզմումս, որն էլ կապում էի մրսածության հետ։ Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. սրանք էին հիմնական ախտանշանները։

Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը։ Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝ կարողացա տիրապետել ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին։

Չէի վարակել նաև նրանց, ում հետ շփվել էի Լոնդոնում։ Չվարակելու փաստը ինձ զարմացրեց։

Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում, անցել եմ բնականոն կյանքի, սկսել եմ անհատական մարզումներս։
Իմ սիրելի հայրենակիցներին հորդորում եմ մնալ տանը, խուճապի չմատնվել, սթափ լինել և լավ սնվել։

https://www.facebook.com/BachkovHovhannes/posts/1132604987101211?__xts__[0]=68.ARDKrHZOCOVouk6PQ0o8efME2Zy6g3gdBN4eiWyWZRK1KYkeQYEcPnTdFBdm6-sGYvorD48y-tqX8-gUa5lm-pe95BZh0O0mKDP9wprf6XXBAROsV4BudH10v4uf2BYqZ1QNyjo5X6tJoGO2c42t7Tq8NRZrWc_JLYkJvVwjXP33wnAax0UnEYdqxrqvTbAl8EgV5BDXXQXiL_Og_ymmII4f6b_hQPwEZVH1vD-CTrBBuQT6NZFV7uICCbU3Ep2cISOWBYdHmk7EFHe6XOrqdU08zDkp5BAMK8re8uoej1CmMGQLPNNrLNf9snfFJxa4SzIFzUZMwhcCByN9A4SbgQ&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930