Գյումրեցի Նորայր Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ քաղաքացիներից մեկը, զանգահարելով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ դեսպանատուն, օգնություն է խնդրում։
«Ես օդանավակայանի սպասարահում եմ, խախտում են մեր քաղաքացիական իրավունքը, ես գնել եմ «Աէրոֆլոտ»-ի տոմս, եկել եմ օդանավակայան, բայց «Աէրոֆլոտ»ն իր թռիչքը հետաձգել է, մինչև հիմա իմ փողերը չի տվել, ես պիտի ստանամ իմ փողերը, որ գնեմ նոր տոմս։ Մայիսի 1-ին իրենք նոր տոմս են վաճառում, ես պատրաստ եմ այդ տոմսը գնել, բայց մինչև ամսի 1-ը ես ո՞ւր մնամ։ Թեև մայիսի 1-ի թռիչքն էլ է հարցական, և խոսքը միայն իմ մասին չէ, այլ հենց այս պահին այստեղ գտնվող 16 հոգու», -ասաց քաղաքացին։
Դեսպանատանից սկզբում նշում էին, որ իրենք կապ չունեն օդանավակայանի հետ, սակայն քաղաքացու պնդումից հետո, որ խախտվում է իր քաղաքացիական իրավունքը, լսեցին նրան։ Դեսպանատնից նաև փոխանցեցին, որ ՀՀ քաղաքացիներին իրենք տեղավորում են, որպեսզի չմնան օդանավակայանի տարածքում, քանի որ իրավունք չունեն, քաղաքացին հակադարձեց․ «10 հոգուն տեղավորում եք, բա մնացած 16-ն ինչ անի, ով պիտի տեղավորի»։ Դեսպանատանից արձագանքեցին, որ 16 հոգուն էլ կտեղավորվեն, սակայն քաղաքացին պնդեց, որ իր հարցը մնաց անպատասխան։
Մենք տեսանյութը ՖԲ-ում հրապարակող Նորայր Սիմոնյանի բարեկամուհուց տեղեկացանք, որ մոտ 4 ժամվա պատմություն է, ու նրանք դեռ անորոշության մեջ են։ ՀՀ քաղաքացիները «Դեմոդեդովո» օդանավակայանում են, նրանք պիտի ժամանեին Երևան, նրանց մեծ մասը գյումրեցիներ են։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/norayr.simonyan.54/videos/243425767022813/
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ