Ապրիլի 26-ին, ժամը 07:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը:
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում. 2 քար (մոտ 0.2 խմ) ընկել է գյուղի 37-րդ փողոցի տներից մեկի վրա՝ վնասելով տանիքը (մոտ 2 քմ), իսկ մոտ 4 խմ ծավալով քարերն ընկնելով վնասել են կայանած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, հետնամասը, 6 մեղվաընտանիք և 9 պտղատու ծառ: Տուժածներ չկան:
Փրկարարները տանիքը ծածկել են բրեզենտե ծածկոցով և քարերը դուրս բերել տնից:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ