Իսպանիայի կառավարության սպորտի խորհուրդը, ֆուտբոլի ֆեդերացիան եւ Լա Լիգան մտադիր են մրցաշրջանը շարունակել հունիսի 6-ից, սակայն ֆուտբոլիստները դրան դեմ են: Նրանք վախենում են նոր կորոնավիրուսով վարակվելուց: «Թող մեզ խելագար համարեն, սակայն չենք խաղա: Կյանքը փողից ավելի կարեւոր է: Եթե նրանք 100%-ով վստահ են, որ վիրուսով չենք վարակվի, թող ստորագրություն տան, եթե մեր հետ մի բան կատարվի եւ մեր կյանքը խորտակվի: Առաջնությունը թող վերադառնա այն ժամանակ, երբ բոլորս անվտանգ կլինենք: Եթե բոլորս միասնական լինենք, ֆուտբոլը չի վերսկսվի, որովհետեւ մենք ենք այստեղ գլխավոր հերոսը»,-ասում են նրանք:
Խաղացողներն անհանգստացած են ոչ միայն վարակվելու վտանգից: Իսպանիայի ֆուտբոլային ղեկավարությունը մտադիր է մինչեւ մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստներին թիմակիցների հետ միասին պահել կարանտինում՝ հեռու ընտանիքից, ընկերներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ