Spiegel հանդեսը գրում է, որ Գերմանիայում ֆուտբոլիստների համար պաշտպանության կոշտ միջոցառումներ է նախապատրաստում: Տարբերակներից մեկով ֆուտբոլիստները մրցաշրջանը կավարտեն առանց հանդիսականների եւ պաշտպանական դիմակներով: Այսինքն, նրանց պարտադրելու են ամբողջ հանդիպման ընթացքում դիմակ կրել: Եթե պաշտպանիչ միջոցն ընկնի, խաղը կկանգնեցվի: Ֆուտբոլիստներին խստիվ արգելվելու է հանդիպման ընթացքում դիպչել դիմակին:
Ենթադրվում է նաեւ, որ խաղը կդադարեցվի ամեն 15 րոպեն մեկ անգամ, որպեսզի դիմակները փոխվեն, որովհետեւ բարձր ակտիվության պայմաններում դրանք շատ ավելի արագ են պիտանիությունից դուրս գալիս:
Նախատեսվում է Գերմանիայի առաջնությունը վերսկսել մայիսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ