Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւր մնացին հայ-եվրոպական «աննախադեպ հարաբերությունները», և ինչո՞ւ է ԵՄ-ն Հայաստանին դուրս թողնում այս մեծ ֆինանսական փաթեթից․ Արմեն Աշոտյան

Ապրիլ 25,2020 14:28

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է․ հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում։

Ապրիլի 22-ին Եվրոպական հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի առաջարկվում է 3 միլիարդ եվրոյի չափով մակրո-տնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։

ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ» “Team Europe” ռազմավարութայն շրջանակներում «մակրո-տնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ Մասնավորապես այս աջակցությունից օգտվող երկրների շարքում են Վրաստանը՝ 150 մլն եվրո, Մոլդովան՝ 100 մլն եվրո, Ուկրաինան՝ 1,2 մլրդ եվրո, ինչպես նաև Ալբանիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և այլն։

Ուշագրավ է, որ Հայաստանը ընդգրկված չէ այս ցուցակում՝ չնայած ըստ ԵՄ պաշտոնական կայքէջի՝ հանդիսանում է այս գործիքի շահառու։ Ավելին, 2008-2009 թթ․ ֆինանսական ճգնաժամից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով Եվրահանձնաժողովը 2011 թվականին այս գործիքի շրջանակներում Հայաստանին տրամադրել է մակրոֆինանսական աջակցություն։

Այդ ժամանակ աջակցության չափը եղել է 100 մլն եվրո, որից 35 միլիոնը՝ դրամաշնորհի, իսկ 65 միլիոնը՝ արտոնյալ վարկի տեսքով։

Ճիշտ է, ԵՄ-ն կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքների հաղթահարման շրջանակներում արդեն իսկ մի շարք աջակցության փաթեթներ է հաստատել հարևանության և ընդլայնման իր գործընկերների՝ այդ թվում Հայաստանի համար, հիմնականում ոչ թե նոր հատկացումների, այլ նախապես ծրագրած աջակցության վերաբաշխմամբ։

Սակայն ԵՄ կողմից առաջարկվող մակրո-տնտեսական աջակցության այս փաթեթն իր ծավալով և ընգրկմամբ ամենախոշորներից մեկն է։

Ստացվում է, որ միայն այս գործիքով ԱԼԳ որոշ երկրներ ստանալու են ավելի շատ օժանդակություն, քան Հայաստանը մյուս բոլոր գործիքներով միասին վերցրած։
Փաստորեն Հայաստանը դուրս է մնում ԵՄ աջակցության այս բավականին խոշոր և կարևոր փաթեթից, ինչը խոսում է արտաքին ճակատում հերթական ձախողման մասին։

Տրամաբանական հարց է ծագում, թե ո՞ւր մնացին հայ-եվրոպական «աննախադեպ հարաբերությունները» և ինչո՞ւ է ԵՄ-ն Հայաստանին դուրս թողնում այս մեծ ֆինանսական փաթեթից։

Առհասարակ, պետք է նկատենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բնութագրվող «աննախադեպ» հարաբերությունները միջազգային տարբեր գործընկերների հետ վերջին շրջանում առավել հաճախ են սկսել տարբեր ուղղություններով ճեղքեր տալ։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221407539916082

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930