ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել:
Վիրտուալ երթը խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։
Կարդացեք նաև
Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.
1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,
00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:
Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։
Հաղորդագրությունների ընդունումը շարունակվելու է մինչեւ լուսաբաց»։