Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվելու դեպքում պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը. Ջո Բայդեն. News.am

Ապրիլ 24,2020 23:23

News.am. Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու ունիվերսալ իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: 1915-1923 թթ. շուրջ 2 միլիոն հայ է արտաքսվել, իսկ 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվել են: Հույները, ասորիները, քաղդեացիները, սիրիացիները եւ այլ քրիստոնյաներ նույնպես եղել են այդ հանցանքի թիրախը: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այդ ոչնչացման սարսափելի եւ սիստեմատիկ արշավի մասին: Եւ մենք միշտ պետք է հարգենք հայ ժողովրդի համառությունն այդ ողբերգությունից հետո:

Հատկապես կարեւոր է արտաբերել այս խոսքերը եւ հարգանքի տուրք մատուցել այդ պատմությանն այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են ճշմարտության ուժի եւ մեր համընդհանուր պատասխանատվության մասին հակազդելու ատելությունը, քանի որ լռությունը հանցակցություն է: Եթե մենք ամբողջովին չենք ճանաչում, չենք ընդունում եւ չենք հայտնում մեր երեխաներին ցեղասպանության մասին, «այլեւս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն այնքան պարզ եւ համոզիչ ապագա սերնդի համար, որքան նրանց համար, ում հիշողություններում այդ ողբերգությունն է: Ցեղասպանության փաստը հիշելու կամ ճանաչելու ունակության պակասը միայն ուղիներ է ստեղծում ապագա զանգվածային հանցագործությունների համար:

Բազմաթիվ տարիների ընթացքում Սենատում ես հպարտությամբ գլխավորել եմ հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության ճանաչման ջանքերը: Անցած տարի ես հաստատել են պալատում եւ սենատում երկկուսակցական օրենսդրությունը, որում պաշտոնապես ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը:

Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայող ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու ունիվերսալ իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը:

Այսօր ես մեր ժողովրդի կյանքում այդքան մեծ ներդրում ունեցող բոլոր հայերի եւ հայ-ամերիկյան համայնքի կողքին եմ՝ հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանությանը»,-նշված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930