Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն լավ տուն, լավ մեքենա, այլ նաեւ լավ հարեւաններն ու լավ ընտանիքն է կարեւոր, մենք վերադառնում ենք այն արժեհամակարգին, որից հեռացել էինք». Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 24,2020 22:55

«Ինձ թվում է, համավարակի այս ճգնաժամը նոր իրողություններ է ստեղծում: Պարզ է, որ սա ոչ միայն վերաբերում է նրան, թե ինչքան կմնանք դեռ ինքնամեկուսացման մեջ: Եզակի իրավիճակ է ստեղծվել. մի կողմից մենք բոլորս տեղային իմաստով փակված ենք մեր բնակարաններում, բայց գլոբալ իմաստով մենք շատ ավելի ենք փոխկապակցված այժմ»,- այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած առցանց քննարկման ժամանակ «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսպես պատասխանեց նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշի այս հարցին, թե Որպես ձեռնարկատեր եւ բարեգործ՝ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում մարդասիրական աշխատանքի ասպարեզում՝ COVID-19-ի համավարակի այս պայմաններում:

Ռուբեն Վարդանյանն ասաց. «Մենք ուշիուշով հետեւում ենք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում, Չինաստանում, որը ցույց է տալիս, որ չնայած մենք մեկուսացված ենք, բայց մենք համայնապատկերի մաս ենք կազմում: Մեր տնտեսական վարքագծի, տնտեսական եւ ֆինասական անցուդարձի առցանց եւ անցանց համաչափությունը կփոխվի: Բայց նաեւ կստեղծվեն նոր հնարավորություններ, որովհետև այս նոր իրողությունները գնալով ավելի շատ են ապացուցում, որ մեզ պետք է մի էկոհամակարգ, որը տրանսֆորմացիայի կնպաստի, այսինքն, ոչ միայն լավ տուն, լավ մեքենա, այլ նաեւ լավ հարեւաններ ու լավ ընտանիքն է կարեւոր, մենք վերադառնում ենք այն արժեհամակարգին, որից վերջին 70 տարիներին որոշ չափով հեռացել էինք: Ոչ միայն փող վաստակելն է կարեւոր: Նոր իրողություն է, երբ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ընտանիքի, հարեւանների հետ: Մի կողմից տրանսֆորմացիայի է ենթարկվում կանքը մեր շուրջը, բայց մենք վերադառնում ենք հիմնական մեր վարքագծին, մարդկային արժեքներին»:

Ռուբեն Վարդանյանը նաեւ նշեց, որ կորոնավիրուսի բերած փոփոխությունն այն կլինի, որ մարդկությունն ավելի փոխկապակցված կդառնա, ավելի մեծ պատասխանատվություն կստանձնենք մեր կյանքերի համար. «Մենք գնալով ավելի շատ տեխնոլոգիական տրանսֆորմացիայից կանցնենք մարդկային հազարամյակներով մշակված արժեքներին: Եզակի ժամանակաշրջան ենք անցնում, երբ այս ծայրահեղ տարրերը, որոնք ոչ ոք չէր տեսնում, կմիաձուլվեն ու սա կդառնա մեր իրողության անքակտելի մասը: Հուսով ենք, որ մենք կքաղենք դասերը պատշաճ կսովորենք, թե ոնց կարող ենք այս ամենը միասին հաղթահարել՝ կիսվելով փորձառությամբ: Միայն իրարից սովորելով մենք կկարողանանք ճիշտ լուծումներ գտնել: Պատրանք է այն, որ ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մեկը որոշումներ կընդունի ու կօգնի մեզ, պետք է ավելի նախաձեռնող լինել՝ կառուցելով սեփական ապագան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930