Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անպատժելիությունը բերում է նրան, որ ըստ պոտենցիալ ցեղասպանի՝ ինքը կարող է անպատիժ մնալ». ՀՀ ԱԳ նախարար

Ապրիլ 24,2020 20:44

«105 տարի անց ցեղասպանությունը վերապրածների սերունդները վճռականությամբ պահանջում են արդարություն եւ ցեղասպանության ճանաչում: Սրա պատգամն այն է, որ ցեղասպանությունն այնքան խորը վերք է եւ վնաս՝ մի ամբողջ ժողովրդի համար, որ դրա չճանաչված լինելը եւ արդարության ժխտումը մնում են որպես խորը վերք»,-«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցցանցային ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արդարությունը վերականգնելու վճռականությունը չի նվազել: Սա պատգամ է բոլոր ժողովուրդներին, որ ցեղասպանության կանխարգելումը չափազանց կարեւոր է: Մենք դեռեւս պայքարում ենք ցեղասպանության արդարացման եւ ժխտողականության դեմ: Անպատժելիությունը բերում է նրան, որ ըստ պոտենցիալ ցեղասպանի՝ ինքը կարող է անպատիժ մնալ»,-համոզմունք հայտնեց նախարարը:

Նրա խոսքով. «Մյուս պատգամն այն է, որ մենք այս օրը հաղթած ենք: Պետություն եւ պետականություն ստեղծելով՝ մենք ստեղծել ենք նաեւ հզոր համակարգ՝ պաշտպանելու եւ զարգացնելու մեր ինքնությունը: Նոր սերնդի համար սա կարեւոր պատգամ է: Մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, միջազգային հանրության առաջ պարտավորություն ունենք ամրապնդելու այն անհրաժեշտ քայլերը, որոնք ուղղված են ցեղասպանությունների եւ յուրաքանչյուր զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը: Խտրականության եւ ատելության դեմ պայքարելու նշանակությունը չափազանց էական է ազգային եւ միջազգային մակարդակում»:

Նախարարը շեշտեց, որ ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր օրակարգային հարցերից է. «Ցեղասպանության վտանգը գոյություն ունի: Մեր հիշողության մեջ ցեղասպանություններ եղել են նաեւ 15 տարի առաջ, օրինակ՝ Ռուանդայում: Կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններն այսօր են վտանգված են: Միջազգային հանրությունը պարտավոր է բոլոր ջանքերը ներդնել՝ վաղ շրջանում նման զարգացումները կանխարգելելու համար: Սա դեռեւս բացարձակ հաջողություն ունեցած նպատակ չէ, որովհետեւ վտանգն այսօր էլ կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930